Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Արսենալի» երկրպագուները Եվրոպայի լիգայի եզրափակիչը Ադրբեջանի մայրաքաղաքից տեղափոխելու խնդրագիր են ստեղծել։
Մայիսի 29-ին կայանալիք ԵԼ եզրափակչում հանդիպելու են անգլիական «Արսենալ» ու «Չելսի» թիմերը։ Խաղը կայանալու է Բաքվում, ինչի պատճառով էլ «Արսենալի» հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է այդ խաղում հանդես գալ։
«Ի լրումն բազմաթիվ և աննախադեպ խնդիրների, որոնք թույլ չեն տալիս «Արսենալի» և «Չելսիի» ավելի շատ երկրպագուների մասնակցությունը Եվրոպայի լիգայի եզրափակչին, ՈւԵՖԱ-ի որոշումը՝ խաղն անցկացել Բաքվում, ստիպել է «Արսենալի» խաղացող Հենրիխ Մխիթարյանին հրաժարվել թիմի հետ ժամանումից, քանի որ վախեցել են, որ խաղացողին կարող են վնաս հասցնել, վախ, որը պայմանավորված է Հայաստանի և Ադրբեջանի միջև դարավոր բռնի հակամարտությամբ»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ նշված է խնդրագրում։
Երկրագուները պահանջում են խաղը տեղափոխել Լոնդոն։