Արսեն Վենգեր. Բաքվում եզրափակիչ հանդիպումն անցկացնելը մղձավանջ է
Սպորտ
19:00 24/05/2019
Հայաստան

Արսեն Վենգեր. Բաքվում եզրափակիչ հանդիպումն անցկացնելը մղձավանջ է

«Արսենալ»-ից հեռանալուց հետո նախկին մարզիչ Արսեն Վենգերն առաջին անգամ խոսել է ակումբի մասին։ Նա Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում նախատեսված Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը՝ «Արսենալ»-«Չելսի» հանդիպումն իր ղեկավարած ակումբի երկրպագուների համար մղձավանջ է որակել։ Նա դատապարտել է այն հանգամանքը, որ Հենրիխ Մխիթարյանը չի կարողանա մասնակցել խաղին։ Այս մասին գրում է բրիտանական Telegraph-ը։ 

Հիշեցնենք, որ հանդիպումը նախատեսված է մայիսի 29-ին՝ չորեքշաբթի օրը։

Վենգերը խոստովանել է, որ 22 տարի իր ղեկավարած ակումբի խաղերին հետևում է որպես երկրապագու։

«Ես դատավոր չեմ։ Երբ նրանք հաղթում են, ես երջանիկ եմ։ Եվ երջանիկ չեմ, երբ վատ են խաղում»,-ասել է նա։

Վենգերը հարազատ ակումբի խաղին հետևելու համար Բաքու չի մեկնի, ընդգծել է, ակումբի աջակիցների համար այդ խաղը մղձավանջ է։

«Երկու ակումբն էլ ի վիճակի չեն եղել վաճառել իրենց տրամադրված տոմսերը Բաքվի անմատչելիության պատճառով, և Արսենալն էլ հրապարակայնորեն քննադատել է այդ քաղաքում եզրափակիչ խաղն անցկացնելու որումը։ Եզրափակիչը եզրափակիչ է, և թիմերը նման խնդիր չպետք է ունենան»,-ասել է «Արսենալ»-ի նախկին մարզիչը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, խորհրդակցելով ընտանիքի անդամների հետ, որոշել է չմեկնել Բաքու։

 Change.org  կայքում հրապարակվել է պետիցիա, որով ֆուտբոլասերները պահանջում են, որ անգլիական երկու ակումբերի հանդիպումն  անցկացվի ոչ թե Ադրբեջանի մայրաքաղաքում, այլ՝ Լոնդոնում։ Բաքուն բոյկոտելու վերաբերյալ պահանջագրի ներքո ստորագրել է 8 հազար մարդ։

 

Placeholder
Արսեն Վենգեր. Բաքվում եզրափակիչ հանդիպումն անցկացնելը մղձավանջ է