Հարվի Վայնշտեյնն առաջարկել է սեռական ոտնձգությունից տուժած կանանց և վարկատուներին վճարել 44 մլն դոլար
Մշակույթ
18:47 24/05/2019
Աշխարհ

Հարվի Վայնշտեյնն առաջարկել է սեռական ոտնձգությունից տուժած կանանց և վարկատուներին վճարել 44 մլն դոլար

Ամերիկացի հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը, որը մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ, առաջարկել է 44 միլիոն դոլար վճարել տուժած կանանց և Weinstein Company  կինոընկերությանը։ Այս մասին գրում է  «Արգումենտի ի ֆակտի» պարբերականը։

Պրոդյուսերի փաստաբանները հայտնել են, որ վնասը փոխհատուցելուհամար Վայնշտեյնն առաջարկում է մոտ 30 մլն դոլար վճարել տուժած կանանց, վարկատուներին և իր պրոդյուսերական կենտրոնի նախկին աշխատակիցներին։ Մնացած 14 մլն-ը կարող է վճարվել պրոդյուսերի աշխատողներին դատական ծախսերի դիմաց։

Ըստ աղբյուրի՝ հունիսին Նյու Յորքում կսկսվի պրոդյուսերի գործով դատավարությունը, որը կլինի դռնփակ։

Նշենք, որ Հարվի Վայնշտեյնին ավելի քան 80 կին մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ։

Նրանց մեջ են մի շարք հայտնի դերասանուհիներ՝  Անջելինա Ջոլին, Գվինեթ Փելթրոուն, Սալմա Հայեքը: Վայնշտեյնը թեև հերքել է բոլոր մեղադրանքները, սակայն նրան մեղադրանք է առաջադրվել և ձերբակալվել է։


 

Placeholder
Հարվի Վայնշտեյնն առաջարկել է սեռական ոտնձգությունից տուժած կանանց և վարկատուներին վճարել 44 մլն դոլար