Հենրիխը գիտի ինչ է ասում. Մոնիկա Մխիթարյան
Սպորտ
17:30 25/05/2019
Հայաստան

Հենրիխը գիտի ինչ է ասում. Մոնիկա Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի քույրը` Մոնիկա Մխիթարյանն թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է ֆուտբոլիստի որոշմանը` Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակչին չմասնակցելու հետ կապված։

«Երբ Հենրիխն ասում է, որ ապահով չի համարում Եվրոպայի լիգայի եզրափակչին Բաքվում մասնակցելը, նա գիտի ինչ է ասում»,- գրել է ֆուտբոլիստի քույրը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Արսենալ»-ը պաշտոնապես հաստատել էր, որ Հենրիխ Մխիթարյանն անվտանգության նկատառումներից ելնելով չի մասնակցի հանդիպմանը:

Placeholder
Հենրիխը գիտի ինչ է ասում. Մոնիկա Մխիթարյան