Թևան Պողոսյանը գիտի, թե ով է Հայաստան-Արցախ հարաբերություններում սեպ խրող ուժը
Քաղաքական
17:41 25/05/2019
Հայաստան

Թևան Պողոսյանը գիտի, թե ով է Հայաստան-Արցախ հարաբերություններում սեպ խրող ուժը

«Այո, կա այդպիսի ուժ, կոչվում է Ադրբեջան և Թուրքիա: Հայաստանում և «յան» ազգանունով ուժեր ես չեմ պատկերացնում, որ կան»,- «Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս» թեմայով քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  Մարդկային զարգացման կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը՝  պատասխանելով հարցին, թե  կա՞ն ուժեր, որոնք փորձում են սեպ խրել Հայաստան-Արցախ հարաբերություններում։

Նրա խոսքով, կան տարբեր կարծիքներ անվտանգության հասնելու համար, բայց «միակ ուժը, որը փորձելու է սեպ մտցնի և եթե մենք թույլ տանք,  դրանից էլ օգուտ է քաղելու, լինելու են  թշնամիները»։

«Չեմ կարող պատկերացնել, որ որևէ մի հայ կարող է մտածել, որ եկեք այնպես անենք, որ Արցախն ու Հայաստանն իրար հետ... Ինքներս մենք չդառնանք տեղեկատվական այս պատերազմի ժամանակահատվածում այն մարդիկ, ովքեր տարածելու են մեր թշնամիների կամ հակառակորդների շահերից դրդված ինչ-որ խաղ։ Ցանկացած պարագայում իրենք են օգտվելու»,- ասաց նա։

Թ. Պողոսյանի խոսքով, պետք է ամեն օր քարոզել  թե ինչքան կարևոր է միասնությունը, կարևոր է, որ Արցախի  և Հայաստանի Հանրապետությունները, որոնք իրար հետ միասին ձևավորում են մեկ Հայաստան, ընկլավեն ինչպես մեկ միասնություն։
 

Placeholder
Թևան Պողոսյանը գիտի, թե ով է Հայաստան-Արցախ հարաբերություններում սեպ խրող ուժը