Կաննի «Ոսկե արմավենու» տերը հայտնի կդառնա այս երեկո
Մշակույթ
12:37 25/05/2019
Աշխարհ

Կաննի «Ոսկե արմավենու» տերը հայտնի կդառնա այս երեկո

Ում բաժին կհասնի Կաննի 72-րդ կինոփառատոնի «Ոսկե արմավենին»: Այս հարցը հետաքրքրում է կինոարվեստի բոլոր սիրահարներին: Եվրանյուզը գրում է, որ այս տարի մրցակցությունը շատ բարձր է, հավակնորդների թվում այս կինոմրցանակի բազմակի դափնեկիրներ են՝ Քվենտին Տարանտինոն, Պեդրո Ալմոդովարը, Դարդեն եղբայրները, Քեն Լոուչը և Տերենս Մալիքը: Կինոփառատոնի այցելուները կիսվել են իրենց կանխատեսումներով:

«Հարավկորեական ֆիլմը ներկայացնում է նրանց ժամանակակից հասարակության պատկերը սոցիալական, տնտեսական և քաղաքական տեսանկյուններից: Դրանում շատ հարթ ու գրեթե աննկատելի մեկը մյուսի հետևից փոխվում են ժանրերը»:

«Ես այս տարի երկու ֆավորիտ ունեմ՝ Լաջ Լիի «Մերժվածները» և Մաթի Դիոպի «Ատլանտիկան»:  Երկու ֆիլմն էլ ինձ գրավել են, սակայն բացարձակ ֆավորիտն ամեն դեպքում «Մերժվածները»-ներն են»:

«Իմ անձնական ցանկում առաջին տեղում ֆիլմ է, որը չի հաղթի՝ «Մերժվածները»: Իսկ ահա մրցույթի շրջանակներում ես կընտրեի «Ատլանտիկան» և Սելին Սկյամմիի «Երիտասարդ կնոջ դիմանկարը կրակի մեջ» և հավանաբար Տերենս Մալիքը»։

Կինոփառատոնը մոտենում է ավարտին, լարվածությունն աճել է: Մրցույթում 21 ֆիլմ է, որոնք դիտել է Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի գլխավորությամբ, գնահատականներն արդեն կան: Հաղթողը հայտնի կդառնա շաբաթ երեկոյան:
 

Placeholder
Կաննի «Ոսկե արմավենու» տերը հայտնի կդառնա այս երեկո