Փաշինյանը շնորհավորել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին
Քաղաքական
11:39 25/05/2019
Հայաստան

Փաշինյանը շնորհավորել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին՝ երկրի Անկախության օրվա առթիվ:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացրած ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հորդանանի Հաշիմյան Թագավորության ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:

Հայաստանի և Հորդանանի ժողովուրդները միմյանց կապված են ջերմ, բարեկամական ավանդույթներով, որի վառ ապացույցը Հորդանանում գոյություն ունեցող բազմադարյա հայ համայնքն է:

Լիահույս եմ, որ զարգացման մեծ ներուժ ունեցող հայ-հորդանանյան փոխշահավետ համագործակցությունը կշարունակի ամրապնդվել և խորանալ՝ ի շահ մեր ժողովուրդների:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հորդանանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»:
 

Placeholder
Փաշինյանը շնորհավորել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին