Թևան Պողոսյան. Միջազգային հարաբերություններում ոչ թե բարեկամ, ընկեր կամ գենետիկան է աշխատում, այլ շահերը
Քաղաքական
12:49 25/05/2019
Հայաստան

Թևան Պողոսյան. Միջազգային հարաբերություններում ոչ թե բարեկամ, ընկեր կամ գենետիկան է աշխատում, այլ շահերը

«Ցանկացած երկիր պետք է գիտակացի, որ որևէ մի հարաբերություն հիմնվում է սկզբում իր սեփական շահերի վրա, մշակվում ես քո սեփական շահերի փաստաթուղթը, գիտակցում ես, թե ինչն է լինելու ռուսական շահերը, ուսումնասիրում ես»,- «Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս» թեմայով քննարկմանն ասաց  Մարդկային զարգացման կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը։

Նա առաջարկում է, որ մի քանի  համալսարանններում բացել Ռուսաստանի ուսումնասիրությունների ամբիոններ, Հայաստանում չկան ռուսագիտության մասնագետներ։

«Մենք պետք է իսկապես կարողանանք եղած խնդիրները ոչ թե ծածկել, կամ մտածել, որ մի լավ հայ կա իր կապերով կարող է օգնել, այլ դնենք համակարգ, ի վերջո մենք պետականություն ենք ձևավորել,  պետք է աշխատենք ինստիտուտներով»,- նշեց Թ. Պողոսյանը։

Նրա խոսքով,  Ռուսաստանն էլ ժամանակի ընթացքում փոխվում է, պետք է կարողանալ սցենարները ճիշտ մշակել, պետք է  կարողանալ սեփական սցենարներն ունենալ գիտենալու համար, թե այնտեղ ինչ է փոխվում։ Նա ընդգծեց, որ ամեն ինչի պատրաստ լինելու համար պետք է կարողանալ կանխատեսական սցենարներ ունենալ։

«Ռուսաստանը հետաքրքիր երևույթ է իր մտածելակերպով, ինստիտուտներով, տարբեր բաժիններով։ Չնայած կա մեկ մարդ, ով հավաքում է ամեն ինչը,  որոշում կայացնում,  բայց  պետք է հասկանալ, թե ինչպես է հավաքում այդ ինֆորմացիան, որ աղբյուրներից ու աշխատել այդ աղբյուրների հետ»,- ասաց Թևան Պողոսյանը։

Նա նշեց, որ  միջազգային հարաբերություններում  ոչ թե բարեկամ, ընկեր, եղբայր, նույնիսկ «յան» ազգանուն է  աշխատում կամ գենետիկան, այլ շահերը։
 

Placeholder
Թևան Պողոսյան. Միջազգային հարաբերություններում ոչ թե բարեկամ, ընկեր կամ գենետիկան է աշխատում, այլ շահերը