Տիգրան Ջրբաշյան. Ամերիաբանկը պատրաստ է ֆինանսական գործիք հանդիսանալ ծրագրերի իրականացման համար
Տնտեսություն
13:09 27/05/2019
Հայաստան

Տիգրան Ջրբաշյան. Ամերիաբանկը պատրաստ է ֆինանսական գործիք հանդիսանալ ծրագրերի իրականացման համար

«Վերջին տասը տարիների ընթացքում Սյունիքի մարզը մեզ համար միշտ եղել է կարևոր ֆունդամենտալ զարգացման տեսանկյունից։ Գաղտնիք չէ, որ մարզային զարգացման մեր ծրագիրը սկսել է հենց Սյունիքից։ Այն միակ մարզն է, որտեղ մենք ունենք երկու մասնաճյուղ»,-ասաց «Ամերիաբանկ» ընկերության զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանն՝ ելույթ ունենալով Տաթևում անցկացվող «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովում։

Նա նշեց, որ անցած տարիներին բանկը ֆինանսավորել է ռազմավարական ծրագրեր, իսկ վերջին  3-4 տարիներին հատկապես շեշտը դրել են փոքր և միջին բիզնեսի զարգացման ծրագրերի վրա։

«Այստեղ մենք հանդիպել ենք բավականին մեծաթիվ խենթ, համարձակ մարդկանց։ Վստահեցնում եմ, որ Սյունիքի գործարարներն ունեն ապագային նայելու համարձակություն»,-նշեց ընկերության ղեկավարը։

Նա մի քանի թիվ հրապարակեց.

Բանկը ֆինանսավորել է 183 մլրդ դրամի կամ ավելի քան 50 մլն դոլարի ծրագրեր, որանց մեծ մասը՝ մոտ 140 մլրդ դրամն ուղղված է բիզնեսի զարգացմանը։

ՓՄՁ-ների զարգացման ուղղությամբ, որ շեշտադրում են հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում, 13 մլրդ դրամի ծրագրեր են իրականացրել։

Սյունիքի մարզի կտրվածքով ներկայիս ֆինանսական պորտֆելն ամենամեծերից մեկն է Հայաստանում, առկա  է 73 մլրդ դրամի վարկային պորտֆել, որից 67 մլրդ դրամն ուղղված է բիզնեսին, մնացածը՝ ֆիզիկական անձեր ու փոքր վարկեր։

Սյունիքում բանկի երկու մասնաճյուղն ապահովում է 10 հազար հաճախորդի սպասարկում։

«Իհարկե, ուզում եմ հստակ նշել, որ մեր ապագան հիմնականում ուղղված է այսպես կոչված դիստանցիոն ծառայությունների մատակարարմանը, այս առումով Սյունիքն առանձնանում է, յուրահատուկ է, այն առաջատարն է մեր օնլայն վարկերի հարթակում մոտ 2.5 մլն դրամի վարկ դիստանցիոն կերպով ստացել են Սյունիքի բնակիչները։ Սա աննախադեպ ցուցանիշ է մյուս մարզերի համեմատ։ Ուզում եմ հստակ  ասել, որ մենք պատրաստ ենք ֆինանսական գործիք հանդիսանալ ծրագրերի իրականացման համար»,-ասաց Ջրբաշյանը՝ ավելացնելով, որ Լոռիում անցկացված ֆորումից հետո մարզպետի հետ քննարկել են, վերլուծել ու առանձնացրել են մի շարք ծրագրեր ֆինանսավորելու և իրականացնելու համար։

Նույն ֆորմատով պատրաստվում են քննարկել Սյունիքում անցկացվող ֆորումի ժամանակ ներկայացվելիք ծրագրերը՝ ֆինանսավորելու համար։

Placeholder