Սա շատ կարևոր հաղթանակ էր. Արթուր Ալեքսանյան
Սպորտ
15:51 27/05/2019
Հայաստան

Սա շատ կարևոր հաղթանակ էր. Արթուր Ալեքսանյան

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կարևորում է Ղազախստանի միջազգային մրցաշարում տոնած հաղթանակը:

«Շնորհակալ եմ շնորհավորքների և իմ կողքին միշտ լինելու համար: Սա շատ կարևոր հաղթանակ էր: Շարժվում ենք առաջ`դեպի Եվրոպական խաղեր»,- «Ինստագրամ»-ի իր էջում գրել է մարզիկը։

Հիշեցնենք, որ երեկ Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգում  եզրափակչում հաղթել է ռուս Ալքսանդր Գոլովինին։

 

Placeholder
Սա շատ կարևոր հաղթանակ էր. Արթուր Ալեքսանյան