«Մակաբույծը»՝ Կաննի կինոփառատոնի հաղթող
Մշակույթ
15:00 27/05/2019
Աշխարհ

«Մակաբույծը»՝ Կաննի կինոփառատոնի հաղթող

Կաննի 72-րդ կինոփառատոնի «Ոսկե արմավենու» ճյուղը ստացել է  հարավկորեացի ռեժիսոր Պոն Չժուն Հոի «Մակաբույծը» ֆիլմը։  Յուրատեսակ սատիրա հարուստների ու աղքատների դիմակայության մասին, միաժամանակ քրեական թրիլլեր և սև կատակերգություն։ Ֆիլմը պատմում է կորեական աղքատ ընտանիքի մասին, որը փորձում է բարելավել իր ֆինանսական վիճակը ուրիշների հաշվին։ Ռեժիսորը հեռու է սովորական սոցիալական կինոյի կարծրատիպերից։ Նրա հարուստները չարամիտ շահագործողներ չեն, իսկ աղքատները համակերպված հանգամանքների զոհեր չեն։

Եվրանյուզի հաղորդմամբ, նշանակությամբ երկրորդ մրցանակը՝ Գրան-պրին, ստացել է Մաթի Դիոպի «Ատլանտիկա» ֆիլմը։ Դիոպն առաջին սևամորթ կինն է, որ արժանացել է մրցանակի փառատոնի պատմության ընթացքում։ Էմիլի Բիչեմը ճանաչվել է լավագույն դերասանուհի Ջեսիկա Հաուսների «Մանկիկ Ջոն» ֆիլմում դերի համար։  Լավագույն տղամարդ դերասան է ճանաչվել Անտոնիո Բանդերասը՝ Պեդրո Ալմոդովարի «Ցավ և փառք» հոգեբանական դրամայում դերի համար։ Բանդերասը խաղացել է ռեժիսորի, որը հետհայացք գցելով իր կյանքի ու ստեղծագործության վրա, դատարկության զգացում է ապրում աշխատանքը շարունակելու անհնարինության պատճառով։

Placeholder
«Մակաբույծը»՝ Կաննի կինոփառատոնի հաղթող