Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դերասան Քիտ Հարինգտոնը, որը «Գահերի խաղը» սերիալում խաղացել է Ջոն Սնոուի դերը, ֆիլմի եզրափակչի թողարկումից հետո տեղափոխվել է վերականգնողական կլինիկա։ Լենտա.ռու կայքը, հղում անելով Page Six-ին, գրում է, որ 32-ամյա դերասանը Prive-Swiss հիվանդանոցում պայքարում է ֆիլմի ավարտի պատճառով առաջացած սթրեսի, գերլարվածության և ալկոհոլիզմի դեմ։ Նշվում է՝ նրան «ցավոտ հարված է հասցրել», որ ֆիլմն ավարտվել է։ Մասնավորապես, Հարինգտոնի ընկերն ասել է, որ դերասանը գիտակցել է, որ «ահա ամենը՝ սա վերջն է»։
Բժիշկները նրան նշանակել են հատուկ թերապիաներ։ Դերասանի կինը, որը նույնպես նկարահանվել է սերիալում, ամուսնու կողքին է։
Այդ կլինիկայում մեկ ամիս բուժումը 120 հազար դոլար է։