Մեկնարկեց ԱԺ քառօրյան
Քաղաքական
10:28 29/05/2019
Հայաստան

Մեկնարկեց ԱԺ քառօրյան

Մեկնարկել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստերը: Օրակարգում ընդգրկված է 41 հարց, այդ թվում նաև Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը։

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:

Երկրորդ ընթերցմամբ կքննարկվի նաև «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը:











Placeholder