Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի ու անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։
«Նուր-Սուլթանից վերադառնալով՝ հեռախոսազրույց ունեցա Հենրիխ Մխիթարյանի հետ և զորակցությունս հայտնեցի՝ «Արսենալ»-«Չելսի» այսօրվա խաղից առաջ, որին Հենրիխը չի կարողանա մասնակցել Բաքվի ռասիստական դիրքորոշման պատճառով։
Հենրիխին ասացի, որ հիանում ենք իրենով և հպարտանում։ Ամբողջ հոգով և ամբողջ սրտով իր հետ ենք ու իր կողքին»,-գրել է նա։