Հալեպում վերականգնում են տեղի ամենամեծ շուկան
Հասարակություն
10:48 30/05/2019
Աշխարհ

Հալեպում վերականգնում են տեղի ամենամեծ շուկան

Սիրիական Հալեպ քաղաքի իշխանությունները մտադիր են երեք ամսվա ընթացքում վերականգնել տեղի ամենամեծ շուկան, որը ավերել էին ահաբեկիչները։ Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ լրագրողներին հայտնել է ինժեներ Մուստաֆա ալ-Ալին։

Ռազմական գործողությունների ժամանակ ահաբեկիչները զբաղեցրել էին շուկան։ Այնտեղ նրանք գերիների համար բանտ էին սարքել․ Գնալուց առաջ գրոհայինները փորձել են քանդել շուկայի շենքը, այն շատ վնասվել էր։ Նոր շուկան կառուցվում է քանդված տների  տեղը, որոնք հնարավոր չէ վերականգնել։

Ներկա պահին առևտրականները մեծ շուկայի բացակայության պատճառով զբաղեցրել են տեղի փողոցներից մեկը։

 

Placeholder
Հալեպում վերականգնում են տեղի ամենամեծ շուկան