Համազգային թատրոնը նոր տնօրեն ունի
Մշակույթ
14:19 30/05/2019
Հայաստան

Համազգային թատրոնը նոր տնօրեն ունի

Մշակույթի նախարարությունում այսօր կայացել է «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը։ Հաղթել  է թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, դերասան Արման Նավասարյանը։

Panorama.am-ի հետ զրույցում նա ասաց, որ գրավոր բոլոր հարցերին ճիշտ պատասխանել է, բանավորն էլ լավ է անցել։

«Ինչքան հասկացա՝ դեմ չկար»,- նշեց Ա. Նավասարդյանը։

Մրցույթին որպես տնօրենի թեկնածու միայն ինքն է մասնակցել։ Եղել է ևս մեկ թեկնածու, սակայն, Ա. Նավասարդյանի տվյալներով, ինքնաբացարկ էր հայտնել։

«Շարունակելու եմ աշխատանքն ավելի ու ավելի եռանդով»,- ասաց թատրոնի տնօրենը։

Հիշեցնենք, որ 2018 թ. դեկտեմբերին թատրոնի դերասանները գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը։ Դեկտեմբերի 12-ին նա հրաժարական տվեց։ Դրանից հետո թատրոնի դերասան Արման Նավասարդյանը նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբայնի հրամանով վեց ամիս ժամանակով նշանակվել է թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Placeholder
Համազգային թատրոնը նոր տնօրեն ունի