Ազնավուրի հավաքածուից արվեստի գործեր են վաճառվելու
Մշակույթ
14:14 30/05/2019
Աշխարհ

Ազնավուրի հավաքածուից արվեստի գործեր են վաճառվելու

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյա Շառլ Ազնավուրին պատկանող արվեստի գործերը վաճառվելու են Փարիզում կայանալիք աճուրդում։ ՏԱՍՍ-ը, հղում անելով Le Figaro-ին, գրում է, որ աճուրդը կայանալու է հունիսի 4-ին, կազմակերպիչն է Christie's աճուրդային տունը։

Աճուրդում ներկայացվելու է  բրոնզե երկու քանդակ։ Մեկը ֆրանսիացի նկարիչ Ժերմեն Ռիշեի (1902-1959) 1953 թվականին ստեղծած աշխատանքն է, ներկայացնում է ցլի գանգ և ցլամարտիկ։ Սա Ռիշեի՝ ցլամարտին նվիրված 11 աշխատանքից կազմված շարքից է։

Ազնավուրի հավաքածուի աշխատանքներից ևս մեկը՝ Սեզար Բալդաչինիի 1958 թվականին ստեղծած քանդակը նախնական գնահատվել է 60-80 հազար եվրո։

Placeholder
Ազնավուրի հավաքածուից արվեստի գործեր են վաճառվելու