ՏՄՊՊՀ անդամների ընտրության համար առաջադրված թեկնածուներից մեկը չընտրվեց
Տնտեսություն
16:13 31/05/2019
Հայաստան

ՏՄՊՊՀ անդամների ընտրության համար առաջադրված թեկնածուներից մեկը չընտրվեց

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի թեկնածու 5 անդամներից խորհրդարանն այսօր ընտրեց 4-ին։

Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած քվեարկության արդյունքներով ՏՄՊՊՀ անդամներ ընտվեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գործարարի միջավայրի և մրցակցության պաշտպանության քաղաքականության վարչության նախկին պետ Վահե Չիբուխչյանը, ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը և «Լուսավոր Հայաստանի» թեկնածուներ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Կարապետյանը ու «Արարատբանկ» ԲԲԸ տարածքային ստորաբաժանումների գործառույթների կորդինացման վարչության պետի տեղակալ Արեն Դանիելյանը:

ՏՄՊՊՀ նախկին անդամ Դավիթ Հովհաննիսյանի օգտին քվեարկել էր ընդամենը 39 պատգամավոր։

Placeholder
ՏՄՊՊՀ անդամների ընտրության համար առաջադրված թեկնածուներից մեկը չընտրվեց