Թուրք-ադրբեջանական տանդեմում՝ Նախիջևանը ռազմական ճանապարհով խնդիր լուծելու ուղի
Քաղաքական
11:55 31/05/2019
Հայաստան

Թուրք-ադրբեջանական տանդեմում՝ Նախիջևանը ռազմական ճանապարհով խնդիր լուծելու ուղի

Ադրբեջանի և Թուրքիայի Զինված ուժերը հունիսի 7-11-ը համատեղ`«Անխախտ եղբայրություն -2019» զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում: Վերլուծաբան Արտյոմ Բալասանովը  գրում է, որ զորավարժությունների ժամանակ կմշակվեն մարտական կրակոցները: 

«Նշվում է, որ զորավարժություններն անցկացվում են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում:

Բաքուն ակտիվորեն զինվում է ու պատրաստվում ղարաբաղյան հարցի ռազմական լուծման`Ադրբեջանը հասկանում է, որ հայկական կողմերը չեն գնալու այնպիսի զիջումների, որը կբավարարի Բաքվին:

Ռազմական ճանապարհով հարցը լուծելու համար նրանք Նախիջևանը վերածում են ռազմական ամրոցի`հարձակողական զինատեսակներ, հրետանի, հրթիռներ, կործանիչներ, հարվածային ուղղաթիռներ, տանկեր կենտրոնացնելով Նախիջևանում:

Թուրքիան էլ պատրաստվում է Կարսից նոր երկաթգիծ կառուցել դեպի Նախիջևան`հասկանալի է, որ դա արվում է թե տնտեսական, թե ռազմական նպատակներով: Զորքերի, զինտեխնիկայի, նյութատեխնիկական բազան ավելի արագ դեպի Նախիջևան տեղափոխելու ու զորքերի տեղաշարժին`Թուրքիայից դեպի Նախիջևան, օպերատիվություն հաղորդելու համար:

Նախիջևանն այն տրոյական ձին է լինելու, որը մնալու է ՀՀ-ի ու ԼՂՀ-ի զինված ուժերի թիկունքում`Ղարաբաղում պատերազմի դեպքում: Նախիջևանից հարվածի տակ են պահվելու Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզն ու դամոկլյան սուր կախված լինի մայրաքաղաք Երևանի վրա`Նախիջևանից հրթիռները հնարավորություն ունեն հասնելու ՀՀ-ի մայրաքաղաք:

Ուժեղացնելով նախիջևանյան պլացդարմը Բաքուն նպատակ ունի փոշիացնել, ցրել ՀՀ-ի ուժերի տարբեր ճակատներով`ղարաբաղյան, Տավուշ`հայ-ադրբեջանական սահման, ինչպես նաև Նախիջևան»,- ֆեյսբուքյան էջում գրել է Ա. Բալասանովը:

Placeholder
Թուրք-ադրբեջանական տանդեմում՝ Նախիջևանը ռազմական ճանապարհով խնդիր լուծելու ուղի