Տնօրենների մրցույթներ՝ Թումանյանի թանգարանում և Ստանիսլավսկու թատրոնում
Մշակույթ
09:30 03/06/2019
Հայաստան

Տնօրենների մրցույթներ՝ Թումանյանի թանգարանում և Ստանիսլավսկու թատրոնում

ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է մրցույթ նախարարության ենթակայության «Հ. Թումանյանի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության  տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Մշակույթի նախարարության հաղորդմամբ, փաստաթղթերն ընդունվում են  մինչև հունիսի 14-ը։  Մրցույթը կկայանա  2019  թվականի հուլիսի 12-ին։

Նշենք, որ թանգարանի տնօրեն Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) 2018 թ. դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի կազմում ընտրվել է պատգամավոր։ Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Անի Եղիազարյանը։

ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է մրցույթ նախարարության ենթակայության «Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։  Փաստաթղթերն ընդունվում են մինչև հունիսի 13-ը։  Մրցույթը կկայանա 2019 թվականի հուլիսի 3-ին։

Հիշեցնենք, որ 2018թ․ դեկտեմբերի 30-ին լրացել էր թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանի պաշտոնավարման պայմանագրի ժամկետը։  Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել թատրոնի PR մենեջեր, դերասան Յուրի Իգիթխանյանը։

Placeholder
Տնօրենների մրցույթներ՝ Թումանյանի թանգարանում և Ստանիսլավսկու թատրոնում