Թրամփը Մեծ Բրիտանիայում է
Քաղաքական
13:25 03/06/2019
Աշխարհ

Թրամփը Մեծ Բրիտանիայում է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանիա Թրամփը պետական այցով Մեծ Բրիտանիայում են, հաղորդում է Gazeta-ն:

ԱՄՆ նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լոնդոնի Սթենստեդ օդանավակայանում:

Սպիտակ տան ղեկավարը երկրորդ անգամ է այցելում Մեծ Բրիտանիա, սակայն սա առաջին անգամ է, որ Թրամփը Բրիտանիայում է Ելիզավետա 2-րդ թագուհու հրավերով ու  պետական այցով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը կհանդիպի Բրիտանիայի թագուհուն, կմասնակցի Նորմանդիա դաշնակից ուժերի վայրէջքի 75-ամյակին նվիրված միջոցառումներին, ինչպես նաև կայցելի Իռլանդիա, որտեղ նա կայցելի նաև ափամերձ գոլֆ ակումբներից մեկը:
 

Placeholder
Թրամփը Մեծ Բրիտանիայում է