Թռչելն ավելի վտանգավոր է դարձել
Հասարակություն
09:00 03/06/2019
Աշխարհ

Թռչելն ավելի վտանգավոր է դարձել

2018 թվականը ավիաաղետներից զոհերի թվով վատագույնն է 2014-ից ի վեր:  Գազետա.ռու կայքը, հղում անելով Bloomberg-ին, գրում է, որ անցյալ տարի զոհերի թիվը հասել է քառամյա առավելագույնին:

Ընդհանուր առմամբ, օդային հաղորդակցությունից օգտվել է 4,3 միլիարդ մարդ, նրանցից 523-ը զոհվել է: Դրանում մեղավոր է ոչ միայն Boeing ընկերությունը, որի հետ են կապված երկու խոշորագույն ավիաաղետները: Օրինակ, ուղևորների անվտանգության աստիճանի բարձրացումը կապված է թռիչքների գնի աճի հետ: Միաժամանակ ավիափոխադրումների նկատմամբ պահանջարկն արագ է աճում, սակայն մարդիկ առայժմ պատրաստ չեն ավելի շատ վճարել: Պահանջարկը 20 տարում կրկնապատկվել է: Դա նշանակում է, որ 2037 թվականին աշխարհին պետք կգան տեխնիկական սպասարկման ավելի շատ մասնագետներ ու ավելի շատ օդաչուներ, որպեսզի կարողանան դիմանալ ավիաբնագավառի փոփոխվող միտումներին:

IATA-ի տվյալներով, 339 մահվան ելքով պատահարների ավելի քան մեկ երրորդը՝ 2013- 2017 թվականներին, տեղի է ունեցել օդաչուների սխալների պատճառով: 2018 թվականին Boeing-ի մասնակցությամբ երկու խոշոր ավիաաղետ է տեղի ունեցել: Դրանց հետևանքով զոհվել է 346 մարդ:

 

Placeholder
Թռչելն ավելի վտանգավոր է դարձել