Զեյնալյանը՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին
Իրավունք
16:24 04/06/2019
Հայաստան

Զեյնալյանը՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին

Միջազգային պայմանագրի շրջանակներում է հանձնումն իրականացվում: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով հարցին, թե նախօրեին հայտնի է դարձել, որ  Չեխիայի  դատարանը Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին որոշում է կայացրել, ի՞նչն էր այդքան երկարաձգման պատճառը:

«Կարծում եմ՝ այն ընթացակարգերը, որոնք տեղի են ունեցել, այդ ժամանակից ավելի վաղ դժվար թե հնարավոր լիներ իրականացնել: Ես չգիտեմ՝ բողոքարկվելու է, թե չի բողոքարկվելու, որքան ժամանակ կտևի դա, որովհետեւ անձն ունի նաև դատաիրավական իրավունքներ»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանի դեմ 2018 թ. հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է 2018թ. դեկտեմբերի 6-ին Պրահայում: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։ Քննարկվում է նրա՝ Հայաստան արտահանձնման հարցը։
 

Placeholder
Զեյնալյանը՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին