Երևանում օդի ջերմաստիճանը այսօր էլ կհասնի  +39 աստիճանի
Օրվա թեմա
11:11 05/06/2019
Հայաստան

Երևանում օդի ջերմաստիճանը այսօր էլ կհասնի +39 աստիճանի

Երեկ Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +38․․․+39 աստիճանի: ԱԻ նախարարությունից մանրամասնում են, որ այն համարվում է հունիսի առաջին և երկրորդ տասնօրյակի համար ամենաբարձր ջերմաստիճանը մեր ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում։

Ըստ ԱԻՆ կանխատեսումների, այսօր ցերեկն էլ Երևանում ջերմաստիճանը կհասնի +37-+39 աստիճանի:

Նույն ջերմաստիճանն է սպասվում Վայոց Ձորի նախալեռներում, Արմավիրում, Արարատում, Սյունիքի հովիտներում:

Placeholder