Միլանում մեկնարկել է Ադրբեջանի «Խավիարային դիվանագիտության» մեջ ներառված Լուկա Վոլոնտեի դատավարությունը
Իրավունք
11:44 05/06/2019
Աշխարհ

Միլանում մեկնարկել է Ադրբեջանի «Խավիարային դիվանագիտության» մեջ ներառված Լուկա Վոլոնտեի դատավարությունը

Մայիսի 3-ին Միլանում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ԵԺԿ խմբակցության նախկին ղեկավար, հանձնաժողովի նախկին նախագահ, իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի դատավարությունը։ Վոլոնտեն մեղադրվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից խոշոր կաշառք ստանալու մեջ, որով նաև կաշառում էր ԵԽԽՎ այլ պատգամավորների՝ հօգուտ Ադրբեջանի բանաձևերի քվեարկելու ու ելույթների ունենալու դիմաց։ Այս մասին գրում է Turan-ը։

Նշվում է, որ դատավարությանը մասնակցում է նաև ԵՄ-ում, այնուհետ ԵԽ-ում Ադրբեջանի նախկին ներկայացուցիչ Արիֆ Մամադովը, ով հեռացվել է պաշտոնից ու բարձրաձայնում է Ադրբեջանի կողմից ԵՄ, ԵԽ պաշտոնյաներին կաշառելու մասին։

Անվտանգության նպատակներով դատարանի ու անձամբ Վոլոնտեի համար անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվում։

Հիշեցնենք, որ Լուկա Վոլոնտեն ներառված է Ադրբեջանի «Խավիարային դիվանագիտության» մեջ։ Նա մեղադրվում է Ադրբեջանից 2,3մլն եվրո կաշառք ստանալու մեջ։ Այդ գումարով նա նաև կաշառել էր ԵԽԽՎ պատգամավորներին՝ 2013թ․-ի հունվարին Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ Շտրասերի զեկույցի տապալման համար։

Վոլոնտեի նկատմամբ Միլանի դատախազությունը մեղադրանք էր առաջադրել 2016թ․-ին։

Placeholder
Միլանում մեկնարկել է Ադրբեջանի «Խավիարային դիվանագիտության» մեջ ներառված Լուկա Վոլոնտեի դատավարությունը