Հայուհիները՝  Forbes -ի ամենահարուստ կանանց ցուցակում
Տնտեսություն
09:30 05/06/2019
Աշխարհ

Հայուհիները՝ Forbes -ի ամենահարուստ կանանց ցուցակում

Forbes ամսագիրը հրապարակել է ամերիկացի ամենահարուստ կանանց վարկանիշային աղյուսակը, որում 80 անուն է ընդգրկված։ Forbes-ը հայտնում է, որ այժմ ավելի շատ կանայք են ստեղծում իրենց բիզնեսներն ու կուտակում հարստություն, քան նախկինում։ Այդ իսկ պատճառով այս տարի ցուցակն ընդլայնվել է նախորդ տարիների համեմատ։

Ցուցակը երկրորդ տարին անընդմեջ  գլխավորում է American Builders & Contractors Supply Co ընկերության հիմնադիրներից  Դայան Հենդրիքսը, որն անցած տարի իր կարողությանը 2,1 միլիարդ դոլարով  ավելացրել է հասցնելով 7 միլիարդ դոլարի:

Ցուցակում երկու հայուհի է ընդգկված է: 42-րդ հորիզոնականում է ազգությամբ հայ ամերիկացի դիզայներ, բարերար և գործարար Քերոլայն Ռաֆայելյանը։ Նա «Ալեքս և Անի» ընկերության հիմնադիրն է, որը զբաղվում է բնապահպանական զարդերի և աքսեսուարների արտադրութամբ։ Նրա կորողությունը Forbes-ը գնահատել է 520 միլիոն դոլար։

Ցուցակի 57-րդ տեղում է ռեալթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը։ Կարողությունը գնահատվում է 370 միլիոն դոլար։

Ցուցակը եզրափակում է թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը 225 միլիոն դոլարով։

Ցուցակում ընդգրկված են 21-92 տարեկան կանայք։ Նրանց կարողությունը միասին կազմում է 81,3  միլիարդ դոլար։
 

Placeholder
Հայուհիները՝ Forbes -ի ամենահարուստ կանանց ցուցակում