Թերեզա Մեյի պաշտոնավարման վերջին օրն է
Քաղաքական
12:46 07/06/2019
Աշխարհ

Թերեզա Մեյի պաշտոնավարման վերջին օրն է

Այսօր՝ հունիսի 7-ին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պաշտոնապես կլքի Պահպանողական կուսակցության առաջնորդի ու վարչապետի պաշտոնները։ Նա կշարունակի կատարել իր պարտականությունները որպես կառավարության ղեկավար՝ մինչև տեղի կունենա նրա իրավահաջորդի ընտրությունը երկու պաշտոններում: Այս մասին գրում է euronews-ը։

Հիշեցնենք, որ Բրիտանիայի Համայնքների պալատը մի քանի անգամ մերժեց Մեյի առաջարկած Բրեքսիթի գործարքը, ինչը հանգեցրեց նրա հրաժարականին։

Որպես վարչապետի պաշտոնի հավակնորդ է նշվում Լոնդոնի նախկին քաղաքապետ, նախկին ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի թեկնածությունը, ով հրաժարական տվեց՝ Թերեզա Մեյի հետ տարաձայությունների պատճառով։

Սակայն վարչապետ դառնալու հավակնություններ ունեն ևս 11 այլ քաղաքական գործիչներ։

Placeholder