Քննարկվել են Արցախում ֆուտբոլի զարգացմանն առնչվող հարցեր
Սպորտ
19:19 07/06/2019
ԼՂՀ

Քննարկվել են Արցախում ֆուտբոլի զարգացմանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր հանդիպում է ունեցել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) նախագահ Պեր-Անդերս Բլինդի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ քննարկվել են Արցախի հանրապետությունում ֆուտբոլի զարգացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիային և անձամբ  Պեր-Անդերս Բլինդին  ԿՈՆԻՖԱ-ի Եվրոպայի առաջնությունն Արցախում անցկացնելու համար՝ ընգծելով, որ միջոցառումը լուրջ խթան կհանդիսանա երկրում այս մարզաձևի մասսայականացման և զարգացման գործում:

Placeholder
Քննարկվել են Արցախում ֆուտբոլի զարգացմանն առնչվող հարցեր