Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը միջազգային մրցույթի եզրափակչում է
Մշակույթ
19:00 07/06/2019
Աշխարհ

Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը միջազգային մրցույթի եզրափակչում է

Մայիսի 31-ից Դալասում մեկնարկել է Cliburn International Junior Piano Competition-ը, որին հնարավորություն ունեն մասնակցելու 13-17 տարեկան դաշնակահարները։ Մրցույթի կայքից տեղեկանում ենք, որ ընդհանուր, մրցույթին մասնացում է 23 դաշնակահար։ Եզրափակիչ է անցել երեք դաշնակահար, այդ թվում  ռուսաստանաբնակ դաշնակահարուհի 15-ամյա Եվա Գևորգյանը։ Նա և ևս երկու դաշնակահար՝ Ավստրալիայից և Հարավային Կորեայից, հունիսի 8-ին կմրցեն առաջին մրցանակի համար։

Եզրափակիչ համերգին  երիտասարդ դաշնակահարները կատարելու են ամբողջական կոնցերտ՝ Դալասի սիմֆոնիկ նվագախմբի հետ։

Առաջին մրցանակակիրը կստանա 15,000 ԱՄՆ դոլարի դրամական պարգև,  երկրորդ մրցանակակիրը 10,000 դոլար, երրորդ`5000 դոլար:

Եվան սովորում է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում: Նա նվագում է 3 տարեկանից, մասնակցել է 15-ից ավելի միջազգային մրցույթների և փառատոների` մասնավորապես «Շոպեն» դաշնակահարների մանկապատանեկան միջազգային մրցույթին (Լեհաստան), «Չիտա դի Սան-Դոնա-դի-Պյավե» II միջազգային մրցույթին (Իտալիա), Բակուլովի անվան դաշնակահարների համառուսաստանյան մրցույթին (Եկատերինբուրգ), Clavi Cologne Piano Competition (Գերմանիա) և արժանացել բացառապես առաջին մրցանակների, Cleveland International Piano Competition-ում արժանացել է առաջին մրցանակին։
Նշենք, որ Եվան Եվա Գևորգյանը ՀՀ քաղաքացիություն է ստանալու։


 

Placeholder
Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը միջազգային մրցույթի եզրափակչում է