Reuters. Ֆեյսբուքն այլևս հասանելի չի լինի Huawei հեռախոսներում
Տնտեսություն
14:34 07/06/2019

Reuters. Ֆեյսբուքն այլևս հասանելի չի լինի Huawei հեռախոսներում

Ֆեյսբուքը, ինստագրամը,  WhatsApp-ն ու Messenger-ն այլևս հնարավոր չի լինի ներբեռնել Huawei սմարթֆոններում: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Նշվում է, որ ներկայումս այս արտադրողի հեռախոսներն ունեցողները կկարողանան օգտագործել նախապես տեղադրված ծրագրերն ու թարմացնել դրանք, սակայն հավելվածները հասանելի չեն լինի արդեն նոր սմարթֆոններում:

Մայիսի 17-ին Միացյալ Նահանգների իշխանությունների՝  Huawei-ին սև ցուցակում ընդգրկելու որոշումից հետո, Google-ը չինական կորպորացիային զրկեց Android շարժական օպերացիոն համակարգի թարմացումների մատչելիությունից։

Գործակալությունը նշում է, որ Huawei-ի սմարթֆոների ապագա տարբերակներում տեղադրված չի լինի ֆեյսբուքը ու հասանելի չի լինի նաև Google Play-ը, եթե ԱՄՆ-ը  կառավարությունը չվերանայի չինական կորպորացիային սև ցուցակում ընդգրկելու որոշումը:

Placeholder
Reuters. Ֆեյսբուքն այլևս հասանելի չի լինի Huawei հեռախոսներում