Սևան-Մարտունի ճանապարհին մեքենայի կողաշրջվելու հետևանքով տուժած կա
Հասարակություն
13:16 08/06/2019
Հայաստան

Սևան-Մարտունի ճանապարհին մեքենայի կողաշրջվելու հետևանքով տուժած կա

Հունիսի 8-ին, ժամը 11։29-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ., ծնված 1998 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Մ.Ա.-ն (ծնված 1999 թ.), հոսպիտալացվել են Գավառի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Placeholder
Սևան-Մարտունի ճանապարհին մեքենայի կողաշրջվելու հետևանքով տուժած կա