Զարեհ Սինանյանը հրաժարվել է Գլենդելի քաղաքապետական խորհրդի անդամի պաշտոնից
Քաղաքական
10:48 08/06/2019
Աշխարհ

Զարեհ Սինանյանը հրաժարվել է Գլենդելի քաղաքապետական խորհրդի անդամի պաշտոնից

Գլենդելի քաղաքապետական խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը հունիսի 7-ին հրաժարական է ներկայացրել, որպեսզի կարողանա Հայաստանի կառավարությունում բարձրաստիճան պաշտն ստանձնել։ «Ասպարեզի» հաղորդմամբ այդ մասին  տեղեկացնում է Գլենդելի քաղաքապետարանը։

Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանը շնորհակալություն է հայտնել Սինանյանին՝ Գլենդելին մատուցած իր ծառայությունների համար։  Զարեհ Սինանյանն առաջին անգմ ընտրվել է Գլենդելի քաղաքապետական խորհրդի անդամ 2013 թվականին, վերընտրվել է 2017-ին։ Երկու անգամ ստանձնել է քաղաքապետի պաշտոնը՝ 2014-2015 թթ. և 2018-2019 թթ։

Ըստ աղբյուրի, մամուլում հրապարակումներ կան, որ Սինանյանը Հայաստանի կառավարությունում զբաղեցնելու է վարչապետին կից Սփյուռքի գլխավոր հանձնակատարի պաշտոնը:

Placeholder
Զարեհ Սինանյանը հրաժարվել է Գլենդելի քաղաքապետական խորհրդի անդամի պաշտոնից