Ես բամբասանքներ չեմ մեկնաբանելու. փոխվարչապետ
Տնտեսություն
16:13 10/06/2019
Հայաստան

Ես բամբասանքներ չեմ մեկնաբանելու. փոխվարչապետ

«Ես բամբասանքներ չեմ մեկնաբանելու, եթե ունեք ավելի կոնկրետ ինչ-որ թեզ այդ հարցի շուրջ,ապա կարող ենք  քննարկել, բայց բամբասանքների մասին չեմ խոսելու»,- լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր պաշտոնանկության մասին լուրերին:

Անդրադառնալով ընդդիմության քննադատություններին, որ ներդրումները քիչ են , և եթե այս տեմպերով շարունակվի, ապա տնտեսությունը  չի զարգանա, փոխվարչապետն ասաց, որ ներդրումներ կան և տնտեսությունը զարգանում է, իսկ դրա մասին խոսում են թվերը:

«Անկեղծ ասած՝ խոշոր ներդրումները նախ և առաջ պրոցես են, ներդրումներ իրականացնելու գործընթացը երկար գործընթաց է: Կա շատ որոշակի շրջանակ պոտենցիալ ներդրողների, կան գաղափարներ, որոնց շուրջ մարդիկ աշխատում են: Կարծում եմ, որ մոտ ժամանակներում  դրանք կամփոփվեն»,- ասաց Մհեր Գրիգորյանը:


 

Placeholder
Ես բամբասանքներ չեմ մեկնաբանելու. փոխվարչապետ