Հուլիսի 1-ից ռուսաստանցիների համար գազի գինը կբարձրանա 1,4%-ով
Տնտեսություն
18:11 10/06/2019
Աշխարհ

Հուլիսի 1-ից ռուսաստանցիների համար գազի գինը կբարձրանա 1,4%-ով

«Գազպրոմ» ընկերությունը հուլիսի 1-ից ռուսաստանցիների համար գազի գինը կբարձրացնի 1,4%-ով: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

Նշվում է, որ գազի գինը բարձրանում է ՌԴ Դաշնային հակամենաշնորհային ծառայության մայիսի 13-ի հրամանագրի համաձայն:

Ըստ աղբյուրի՝ գազի կարգավորվող գների փոփոխությունն ազդում է սպառողական գների դինամիկայի վրա ինչպես ուղղակիորեն՝ բնակչության վերջնական սպառման և բյուջետային ոլորտի միջոցով, այնպես էլ անուղղակիորեն՝ էլեկտրական և ջերմային  էներգիայի արժեքի բարձրացման միջոցով:

Այսպիսով, գազի մեծածախ գների ինդեքսացիան  բոլոր կատեգորիաների սպառողների համար, ներառյալ բնակչության (առանց հաշվի առնելու ԱԱՀ-ն) 2019-ին կկազմի 1.4 տոկոս, 2020-2024 թթ-ին նշված գների աճը չի գերազանցի 3 տոկոսը:

Placeholder
Հուլիսի 1-ից ռուսաստանցիների համար գազի գինը կբարձրանա 1,4%-ով