Զեյնալյանն ասաց՝ որն է եղել իր հրաժարականի պատճառը
Քաղաքական
14:04 10/06/2019
Հայաստան

Զեյնալյանն ասաց՝ որն է եղել իր հրաժարականի պատճառը

Հրաժարականի դիմում ներկայացրած արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Ազգային Ժողովում ի պատասխան լրագրողների հարցերի, կարճ ներկայացրեց իր այդ քայլի պատճառները։

«Գնահատելով բոլոր տեղեկատվական հոսքերը մեդիայով ու ոչ միայն մեդիայով` այդպիսի որոշում եմ կայացրել, ներկայացրել եմ հրաժարականի դիմում»,-ասաց նա։

Այլ հարցերի Զեյնալյանը խոստացավ ավելի ուշ պատասխանել, շտապում էր Բարձրագույն դատական խորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվելու է իր միջնորդությունը՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

Placeholder
Զեյնալյանն ասաց՝ որն է եղել իր հրաժարականի պատճառը