Հրաչյա Մարգարյանը՝ ոսկե, Մհեր Մարկոսյանը՝ արծաթե մեդալակիրներ
Սպորտ
12:08 10/06/2019
Հայաստան

Հրաչյա Մարգարյանը՝ ոսկե, Մհեր Մարկոսյանը՝ արծաթե մեդալակիրներ

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են մեկական ոսկե և արծաթե մեդալ:

ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ Հրաչյա Մարգարյանն (61 կգ) արժանացել է Եվրոպայի երիտասարդական չեմպիոնի կոչմանը, իսկ Մհեր Մարկոսյանը (86 կգ) դարձել է փոխչեմպիոն:

Եզրափակիչում Հրաչյա Մարգարյանը ժամանակից շուտ 11:0 հաշվով հաղթել է ուկրաինացի Ալեքսանդր Եվսիենկոյին, իսկ Մհեր Մարկոսյանը լարված պայքարում 2:3 հաշվով պարտվեց վրացի Միրիանի Մաիսուրաձեին:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությանը մեկնել էր 9 ըմբիշով  և նվաճել 1 ոսկե, 1 արծաթե ու 2 բրոնզե մեդալ: Հունիսի 8-ին բրոնզե մեդալակիր էին դարձել Արման Անդրեասյանը (70 կգ) և  Արման Ավագյանը (79 կգ):

Հայաստանի թիմի կազմում հանդես եկան նաև Հարություն Մանուկյանը (57 կգ), Գեղամ Գալստյանը (65 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Կոլյա Հարությունյանը (97 կգ) և Աշոտ Ռուշանյանը (125 կգ):

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը նույնպես Եվրոպայի առաջնությունը մասնակցել էր 9 ըմբիշով և նվաճել 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ: Մալխաս Ամոյանը (72 կգ) հռչակվել էր Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, Հայկ Մելիքյանը (67 կգ) դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ) նվաճել էին բրոնզե մեդալ:

Placeholder
Հրաչյա Մարգարյանը՝ ոսկե, Մհեր Մարկոսյանը՝ արծաթե մեդալակիրներ