Եգիպտոսը հնարավոր է Լոնդոնից հետ պահանջի Թութանհամոնի կիսանդրին
Մշակույթ
14:14 10/06/2019
Աշխարհ

Եգիպտոսը հնարավոր է Լոնդոնից հետ պահանջի Թութանհամոնի կիսանդրին

Եգիպտոսի իշխանությունը կարող է Մեծ Բրիտանիայից պահանջի վերադարձնել Թութանհամոն փարավոնի քարե կիսանդրին, որը պետք է Լոնդոնում հուլիսի 4-ին Christie's աճուրդային տունը ներկայացնի վաճառքի։  ՏԱՍՍ—ի հաղորդմամբ այս մասին գրում է ABC-ին՝ հղում անելով եգիպտացի հայտնի  հնագետ Զահի Հավասին։

Քանդակը, որը ստեղծվել է   ավելի քան 3000 տարի առաջ, ներկայացնում է Թութանհամոնին արևի Աստված Ամոնի տեսքով։ Համարվում է, որ այն Լուկսորում՝ հայտնի Կառանակի տաճարում է կանգնեցված եղել։ Financial Times-ի տվյալներով, այն գնահատվել է ավելի քան  5 միլիոն դոլար։ Այժմ արտեֆակտը գտնվում է մասնավոր հավաքածուում։

«Հավանականությունը մեծ է, որ այն գողացել են Կառանակի տաճարից։ Christie's-ը չի կարող ապացուցել, որ քանդակը տնօրինելու իրավունք ունի»,- հայտնել է հնագետը։

Եգիպտոսի հնությունների հարցերով նախարարությունը սկսել է ուսումնասիրել կիսանդրու վաճառքի գործընթացը, որպեսզի ձեռնարկի իրավաբանական բոլոր անհրաժեշքտ քայլերն այն վերադարձնելու համար։ Christie's աճուրդային տունը դեռ այս առիթով մեկնաբանություն չի տվել։

Placeholder
Եգիպտոսը հնարավոր է Լոնդոնից հետ պահանջի Թութանհամոնի կիսանդրին