Իրանը ցուցադրել է սեփական արտադրության հակաօդային պաշտպանության նոր համակարգը
Քաղաքական
11:31 10/06/2019
Տարածաշրջան

Իրանը ցուցադրել է սեփական արտադրության հակաօդային պաշտպանության նոր համակարգը

Իրանի պաշտպանության նախարարությունը ցուցադրել է սեփական արտադրության «Hordad-15» հակաօդային պաշտպանության համակարգը։ Այս մասին, ինչպես գրում է regnum-ը, հայտնել է «Tasnim» լրատվական գործակալությունը:

«Hordad-15» համակարգը ներկայացրել է Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին Թեհրանում: Նա ասել է, որ համակարգն ի վիճակի է «Սայադ-3» հրթիռներով ոչնչացնել օդային թիրախների, այդ թվում անօդաչու թռչող սարքեր, 150 կիլոմետր հեռավորության վրա և հետևել թիրախների՝ 120 կիլոմետր հեռավորության վրա։

Նշվում է, որ նոր հակաօդային պաշտպանության համակարգն արդեն սկսել է պաշտոնապես մատակարարվել իրանական զորքերին: Գործակալությունը շեշտում է, որ Իրանը վտանգ չի ներկայացնում տարածաշրջանի երկրների համար, այլ միայն ձգտում է պաշտպանել իր երկիրը:

 

Placeholder
Իրանը ցուցադրել է սեփական արտադրության հակաօդային պաշտպանության նոր համակարգը