Վենեսուելա. Չորս միլիոն փախստական
Հասարակություն
09:16 10/06/2019
Աշխարհ

Վենեսուելա. Չորս միլիոն փախստական

ՄԱԿ-ի գնահատականներով, չորս միլիոն վենեսուելացի ստիպված լքել է հայրենի երկիրն այնտեղ սկսված տնտեսական և հումանիտար ճգնաժամի պատճառով։ Եվրանյուզի հաղորդմամբ, միայն վերջին յոթ ամսում Վենեսուելայից փախստականների թիվն ավելացել է միլիոնով։

Նրանց մեծ մասը կացարան են գտնել Լատինական Ամերիկայի այլ երկրներում։ Մեծ թվով վենեսուելացիներ՝ 1,3 միլիոն, հաստատվել է Կոլումբիայում, ավելի քան 700 հազար՝ Պերուում։ ՄԱԿ-ը կոչ է արել աջակցություն ցուցաբերել այն երկրներին, որոնք փախստականներ են ընդունել։
Այս տարվա սկզբին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը Վենեսուելա է ուղարկել 55 տոննա հումանիտար օգնություն։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով, 2014-2017 թվականներին երկրում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում 50 տոկոսով ավելացել է մահացության դեպքերը։

Այսօր փախստականների թվով, ՄԱԿ-ի տվյալներով, Վենեսուելան զիջում է միայն Սիրիային, որը վերջին տարիներին լքել է ավելի քան 5,5 միլիոն մարդ։

Placeholder
Վենեսուելա. Չորս միլիոն փախստական