ԿԲ պաշտոնյա. Դրսից ռիսկեր առկա են
Տնտեսություն
13:36 11/06/2019
Հայաստան

ԿԲ պաշտոնյա. Դրսից ռիսկեր առկա են

Ֆինանսական համակարգում ռիսկերը, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2008-ին ավելի շատ բխել են արտաքին միջավայրից։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց  ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը։

«Չնայած 2018-ին Հայաստանում աճել է վարկավորումը, տեղի է ունեցել բանկերի խոշորացում, արտաքին միջավայրից բխող ռիկսերի  որոշակի փոփոխություն, այնուամենայնիվ բանկերի կողմից ռիսկերի կլանման ունակությունը մնացել է բավականին բարձր»,-ասաց ԿԲ պաշտոնյան։

Նրա խոսքով, արտաքին ռիսկերից էր նաև պղնձի գների նվազումը։

Չնայած սրան, Ա. Գրիգորյանը նշեց, որ վերջին զարգացումների արդյունքում Հայաստանի ֆինանսական՝ մասնավորապես բանկային համակարգում եղել է էական աճ։

«Բանկային համակարգում  ռիսկերի էկան կուտակում չի ձևավորվել, չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը շարունակել է նվազել»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Placeholder
ԿԲ պաշտոնյա. Դրսից ռիսկեր առկա են