Իրանը կոչ է անում հրաժարվել դոլարից՝ ԱՄՆ-ի «տնտեսական ահաբեկչությունը» դադարեցնելու համար
Տնտեսություն
15:41 11/06/2019

Իրանը կոչ է անում հրաժարվել դոլարից՝ ԱՄՆ-ի «տնտեսական ահաբեկչությունը» դադարեցնելու համար

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի տնտեսության ազդեցությունը կվերանա, եթե աշխարհի երկրները դադարեցնեն դոլարն օգտագործել իրենց միջազգային գործարքներում: Այս մասին հայտնում է profinance-ը։

«Ամերիկայի իշխանությունը հիմնված է դոլարի վրա։ Ամերիկայի տնտեսական ուժը կտապալվի, եթե երկրները դոլարը դուրս բերեն իրենց տնտեսական համակարգերից»,- ասել է Զարիֆը՝ խոսելով դպրոցականների առաջ:

Զարիֆի խոսքերով, Վաշինգտոնը փորձում է ճնշում գործադրել Թեհրանի վրա «հուսահատությունից»:

«Միացյալ Նահանգների գործողությունները հանդիսանում է տնտեսական ահաբեկչություն, քանի որ նրանք ճնշում են գործադրում սովորական իրանցիների նկատմամբ՝ փորձելով ստիպել երկրի կառավարությանը փոխել իր քաղաքականությունը»,-ասել է Զարիֆը։

Հիշեցնենք, որ վերջին օրերին դոլարը քննադատության էր ենթարկվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։

 

Placeholder
Իրանը կոչ է անում հրաժարվել դոլարից՝ ԱՄՆ-ի «տնտեսական ահաբեկչությունը» դադարեցնելու համար