Գեղեցիկ,  մաքուր, հյուրընկալ. Աբխազ ֆուտբոլիստները՝ Արցախի մասին
Սպորտ
11:25 12/06/2019
Աշխարհ

Գեղեցիկ, մաքուր, հյուրընկալ. Աբխազ ֆուտբոլիստները՝ Արցախի մասին

Լեռնային Ղարաբաղում հունիսի 1-10-ը կայացած Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ConiFA) ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում  բրոնզե գավաթակիր Աբխազիայի հավաքականը երեկ առավոտյան է վերադարձել հայրենիք։  sputnik-abkhazia.ru-ի հաղորդմամբ, հավաքականի պաշտպան Աստամուր Ցիշբան ասել է, որ Լեռնային Ղարաբաղում Աբխազիայի մասին շատ բան գիտեն։ Ֆուտբոլիստը նշել է, որ երկրի մայրաքաղաքը Ստեփանակերտը, որն ընդունել էր առաջնությունը, գեղեցիկ է և մաքուր։

Այն օրերին, երբ խաղեր չեն եղել, աբխազ մարզիկներն էքսկուրսային ծրագրի շրջանակներում այցելել են Արցախի տարբեր վայրեր և Շուշիում կազմակերպել են զբոսախնջույք։ Հավաքականից մեկ այլ  ֆուտբոլիստ ասել է, որ  Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը  հյուրընկալ է։ Ինչ վերաբերում է խաղին, նրա խոսքով, իրենց հավաքականի համար ամենաբարդը եղել է Արևմտյան Հայաստանի հետ հանդիպումը։

Աբխազիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ընդգծել է, որ իր խաղացողներից գոհ է, բայց նրանց բախտը չի բերել, անհաջողության պատճառը եղել է խաղացողների ավելորդ լարվածությունը։

Առաջնության ընթացքում Արցախ է ժամանել 8 թիմ, պաշտոնատար անձանց և ֆուտբոլիստների քանակը 300 էր։

Placeholder
Գեղեցիկ, մաքուր, հյուրընկալ. Աբխազ ֆուտբոլիստները՝ Արցախի մասին