Հայաստանի հավաքականի երկրորդ անընդմեջ հաղթանակը
Օրվա թեմա
09:44 12/06/2019
Հայաստան

Հայաստանի հավաքականի երկրորդ անընդմեջ հաղթանակը

Հունիսի 11-ին Աթենքի «Օլիմպիական» մարզադաշտում կայացավ ԵՎՐՈ-2020 ընտրական մրցաշարի J խմբի չորրորդ տուրի Հունաստան-Հայաստան հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց 3:2 հաշվով: Հաշիվը բացեց Ալեքսանդր Կարապետյանը, այնուհետև գոլերի հեղինակ դարձան  Գևորգ Ղազարյանը,  Տիգրան Բարսեղյանը։

Հիշեցնենք, որ սա Հայաստանի ազգային հավաքականի երկրորդ անընդմեջ հաղթանակն է։ Հունիսի 8-ին Ֆուտբոլի Եվրո 2020-ի ընտրական մրցաշարի J խմբի երրորդ տուրի Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումն ավարտվել էր Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակով՝ 3։0։ 

 

Placeholder
Հայաստանի հավաքականի երկրորդ անընդմեջ հաղթանակը