Հռոմում զբոսաշրջիկներին արգելել են զբոսնել մերկ իրանով
Հասարակություն
09:17 12/06/2019
Աշխարհ

Հռոմում զբոսաշրջիկներին արգելել են զբոսնել մերկ իրանով

Հռոմի իշխանություններն ընդլայնել են զբոսաշրջիկների համար արգելքների ցանկը։ aif.ru-ի հաղորդմամբ, այդ մասին գրում է Independent-ը։

«Հին կանոնները թարմացվել են, որպեսզի հարմարեցվեն  ժամանակակից հասարակության կարիքներին»,- ասել է Հռոմի քաղաքապետարանի ներկայացուցիչը։

Նոր կանոնների համաձայն, տղամարդկանց արգելվում է հասարակական վայրերում լինել մերկ իրանով: Բացի այդ, հիմա Իտալիայի մայրաքաղաքում չի կարելի կողպեքներ կախել կամուրջների վրա, տեսարժան վայրերի մոտ «հետք թողնող» սնունդ օգտագործել, իսկ Իսպանական աստիճանների վրա տուրիստները չպետք է ճամպրուկների անիվներով դիպչեն աստիճաններին:

Հռոմում նաև արգելել են մի շարք խոշորագույն տուրիստական վայրերի տոմսերի հերթի տեղ վաճառելը։ Արգելքները խախտելու համար  զբոսաշրջիկը վճարելու է մինչև 450 դոլար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հռոմում  ուժի մեջ է մտել օրենք, որն արգելում է քաղաքում քայլել հարյուրապետի կերպարով, գիշերը ալկոհոլ օգտագործել և լողալ շատրվաններում։

Placeholder
Հռոմում զբոսաշրջիկներին արգելել են զբոսնել մերկ իրանով