Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Խնդիրները և միջավայրը որոշակի փոխվում են: Բոլորիդ աչքի առաջ է եղել դատաիրավական համակարգի շուրջ ձևավորված միջավայրը, և այդ միջավայրի փոփոխության արդյունքում առաջ են գալիս նաև կադրային փոփոխություններ»,- Shantnews-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականի պատճառներին:
Հարցին՝ ի՞նչ խնդիրներ են առաջ եկել, որոնք Արտակ Զեյնալյանը չի կարող լուծել, Նիկոլ Փաշինյանը նախ լռեց՝ մտածելով պատասխանը, հետո պատասխանեց. «Կա աշխատանքի ոճի, ընկալումների, գործիքակազմի, դրանց կիրառման ինտենսիվության վերաբերյալ պատկերացումներ և պրակտիկա: Եվ այդ պատկերացումների ու պրակտիկայի գնահատման արդյունքում մենք եկել ենք այդպիսի եզրակացության»:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին հրաժարականի մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր անձամբ Զեյնալյանը։ Նա նախարար էր նշանակվել 2019 թ. հունվարի 18-ին ՀՀ նախագահի հրամանագրով, մինչ այդ՝ 2018 թվականի մայիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով։