Նման վերաբերմունքն 85-ամյա պատմություն ունեցող բուհի նկատմամբ չի կարող նպաստել բուհի հետագա զարգացմանը. ՇՊՀ
Կրթություն, գիտություն
17:27 13/06/2019
Հայաստան

Նման վերաբերմունքն 85-ամյա պատմություն ունեցող բուհի նկատմամբ չի կարող նպաստել բուհի հետագա զարգացմանը. ՇՊՀ

Շիրակի պետական համալսարանը պատասխանել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի՝  ԱԺ-ում՝ հանձնաժողովների համատեղ նիստում երեկ արված հայտարարությանը։

«ՇՊՀ-ի հանրույթը կոչ է անում.

Հարգելի° պարոն նախարար, ՇՊՀ-ի վերաբերյալ Ձեզ ներկայացված տեղեկատվությունը կողմնակալ է և ընտրողական: ՇՊՀ-ն այսօր ապրում է իր բնականոն կյանքով: Այս տարի  նշելու ենք մեր բուհի 85-ամյակը և այսուհետ ընդունելով ժամանակի մարտահրավերները՝ հաստատակամ կերպով Ձեզ հետ նշելու ենք նաև բուհի 90-ամյակը:

Ներկայացվող բարոյահոգեբանական լարված մթնոլորտը վատ ղեկավարման և իրականացվող նպատակադիր քաղաքականության հետևանք է, որին  երկար ժամանակ չէինք ուզում հավատալ: Որոշ ուժերի հեռահար հավակնությունների և հուսահատ ճիգերի գործադրման արդյունքում բուհի ճակատագիրը զոհասեղանին դնելը Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի համար կունենա կործանարար հետևանքներ:

Ակնհայտ է, որ ՀՀ կրթական համակարգը կարոտ է բարեփոխումների, բայց նման վերաբերմունքն աշխատակիցների, սովորողների և 85-ամյա պատմություն ունեցող բուհի  նկատմամբ պարզապես չի կարող նպաստել բուհի հետագա զարգացմանը:

Լիահույս ենք Ձեր պետական մտածողության և կամքի դրսևորմանը. բուհի դերակատարությունը մեծ է մարզի զարգացման գործում և նախարարության ջանքերով ևս կարժևորվի այն՝ Շիրակի մարզը չտանելով ծերացման»։ 

 

Placeholder