Լոնդոնը խոստովանել է հոկտեմբերին բրեքսիթի անհնարինությունը
Քաղաքական
11:00 13/06/2019
Աշխարհ

Լոնդոնը խոստովանել է հոկտեմբերին բրեքսիթի անհնարինությունը

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համմոնդը հայտարարել է, որ հոկտեմբերի 31-ին ԵՄ-ից Լոնդոնի դուրս գալն անհնար է: Այս մասին հաղորդում gazeta-ն:

«Ես ենթադրում եմ, որ դա հնարավոր չէ անել հոկտեմբերի 31-ին», - ասել է Համմոնդը:

Նրա խոսքերով, չպատրաստված բրեքսիթը նման կլինի «անդունդի եզրով անցնելուն»:

Նա նաև ավելացրել է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում մեծամասնությունը դեմ է առանց ԵՄ-ի հետ գործարքի բրեքսիթին:

Միևնույն ժամանակ Բրիտանիայի վարչապետի թեկնածու Բորիս Ջոնսոնը խոստացել է, որ բրեքսիթը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին:

 

Placeholder
Լոնդոնը խոստովանել է հոկտեմբերին բրեքսիթի անհնարինությունը