Օմանի ծոցում հարձակում է եղել նավթատար նավերի վրա
Տնտեսություն
15:01 13/06/2019
Աշխարհ

Օմանի ծոցում հարձակում է եղել նավթատար նավերի վրա

Օմանի ծոցում երկու խոշոր նավթային տանկերի վրա հարձակման  արդյունքում պայթյուններ է տեղի ունեցել, նավերն այրվել են։ Այս մասին հաղորդում է Regnum-ը։

Հաղորդվում է, որ տանկային բրիգադները աղետի ազդակներ են ուղարկել մոտակա հարևան երկրներին: Նավերից մեկը Նորվեգիայի դրոշով է եղել, մյուսը՝ Պանամայի։ Ենթադրվում է, որ նավերը ենթարկվել են տորպեդի հարձակման։

Անվտանգության ապահովման բրիտանական կենտրոնը կոչ է արել զգոն լինել հունիսի 13-ի առավոտյան իրանական ծովափից 45 կմ հեռավորության վրա տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ: 

Փրկարարական աշխատանքներ է կատարել Իրանը։ Անձնակազմի 44 անդամներ տեղափոխվել են Իրանի տարածք, տուժածներ չկան։ Նավաստիների խոսքերով, նավը հարձակման է ենթարկվել։ Այս տեղեկությունների ֆոնին Brent տեսակի նավթը 2,8 տոկոս գնի աճ է գրանցել։

Placeholder
Օմանի ծոցում հարձակում է եղել նավթատար նավերի վրա