Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտների աշխատանքները կներկայացվեն Նկարիչների միությունում
Մշակույթ
09:30 14/06/2019
Հայաստան

Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտների աշխատանքները կներկայացվեն Նկարիչների միությունում

Հունիսի 14-23-ը ՀՀ Նկարիչների միության սրահում տեղի կունենա Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի 2018/2019 ուս. տարվա շրջանավարտների գեղանկարչական, գրաֆիկական և դեկորատիվ կիրառական արվեստի դիպլոմային աշխատանքների ընտրանու ցուցահանդեսը։ Այս մասին տեղեկանում ենք ակադեմիայի ֆեյսբուքյան էջից։

Հիշեցնենք, որ Գեղարվեստի ակադեմիան 2018/2019 թթ. ուսումնական տարում 147 ուսանող ավարտում է  բակալավրիատը։

Լուսանկարները՝ Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայի ֆեյսբուքյան էջից։ 

 

Placeholder