Արոնյանի այսօրվա մրցակիցը Վիշվանաթան Անանդն է
Օրվա թեմա
10:12 14/06/2019
Հայաստան

Արոնյանի այսօրվա մրցակիցը Վիշվանաթան Անանդն է

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess մրցաշարի 8-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը  սպիտակ ֆիգուրներով  պարտվել է ամերիկացի Ֆաբիանո Կարուանային։

Մրցաշարի կայքից տեղեկանում ենք, որ Արոնյանը պահպանել է իր 9 միավորը և աղյուսակում երկրորդն է։ Առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է։

Այսօր կայանալու է մրցաշարի վերջին՝ 9-րդ տուրը։ Արոնյանի  մրցակիցն է լինելու աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդը։

 

Placeholder
Արոնյանի այսօրվա մրցակիցը Վիշվանաթան Անանդն է